Pages - Menu

Ինքնուրույնության համար պատերազմը

Ինքնուրույնության ձևակերպումը ինձ համար այն է, երբ չափահաս անձը կարողանում է կտրել իր ընտանիքի հետ կապող սեփական պորտալարը, որը բավականին ցավոտ երևույթ է, և սկսում է կայացնել որոշումներ և պատասխան տալ դրանց համար, առանց որևէ մեկի միջնորդության։ Երբ ես ավարտեցի համալսարանը դեռ ապրում էի ընտանիքիս հետ, որը երբեք չեմ կարող ասել, որ տհաճ էր։
Ի համեմատ այլ ընտանիքների՝ իմ ընտանիքում չկար բռնություն կամ արգելքների մեծ շարան, ես չափահաս դառնալուց հետո ազատ էի իմ ընկերների ընտրության հարցում, ինքս էի որոշում որտեղ գնամ և երբ վերադառնամ տուն, աշխատանք գտնելուց հետո էլ որոշակի գումար ինձ էի պահում և ծաղսում էի իմ հայեցողությամբ։ Մայրս միշտ ինձ հարցնում էր թե ինչո՞ւ եմ ուզում հեռանալ տնից, չէ՞ որ բոլոր ազատություններից օգտվում եմ, ոչ մի խնդիր չունեմ։
Պատասխանը պարզ էր ինձ համար։ Ես ինձ լավ չէի զգում այն մտքից, որ հասուն մարդ լինելով դեռ չգիտեմ ինչպե՞ս են վճարում կոմունալ ծաղսերը, կամ ինչպե՞ս են ճաշ պատրաստում և ամեն անգամ ինքս փորձում էին ինչ-որ բաներ անել, բայց մայրս միշտ միջամտում էր իր խորհուրդներով։ Ես ինձ լավ չէի զգում հոգեպես։ Այն միտքը, որ ես ինքս իմ կյանքի տերը չեմ ինձ զայրացնում էր։
Չնայած դրան, ես մտածում էի, որ ես անտեր կմնամ, կամ կդառնամ անօթևան եթե տանից հեռանամ և վերջապես ի՞նչ կմտածեն մեր հարևանները։ Կարող է մտածեն, որ ես անբարոյական եմ և իսկական հայուհի չեմ։ Բայց երբ փորձեցի մտքումս սահմանել թե ո՞վ է այդ իսկական բարոյական հայի կերպարը, չկարողացա, որովհետև ամեն մարդ իր ձևով է սահմանումը տալիս և դա բնական է, քանի որ բոլորս միմյանցից տարբեր ենք։
Ես մի գեղեցիկ օր վեր կացա և տանից հեռացա։ Չեմ կարող նկարագրել վախի ու անորոշության զգացողությունը, որը խառնված էր ինքնահարգանքի զգացողության հետ, չէ՞ որ ես խիզախ քայլ եմ արել։
Ընկերուհուս հետ տուն վարձեցինք և ես արդեն մեկ ամիս է սկսել էի աշատել հայկական հայտնի լրատվամիջոցներից մեկում և բավարար վարձատրություն ունեի իմ ծաղսերը փակելու համար։ Մեկ շաբաթ անց ես ինձ սկսեցի հարցնել ինչո՞ւ բոլորը մեզ պես տուն չեն վարձում և հեռանում տանից, չէ՞ որ ոչ մի վատ բան չկա դրա մեջ։
Դրանից առաջ շատ մտահոգություններ ունեի, բայց բոլոր հարցերը լուծվեցին երբ արդեն իմ նոր տանն էի։ Ինքս իմ «ԵՍ»-ի հետ անցկացրած ժամանակը ստիպեց ինքս ինձ ճանաչել, ի հայտ եկան նոր կողմեր, որոնց առաջ ես չգիտեի։
Ես պատերազմ էի մղում նաև ինքս ինձ հետ, որովհետև մեղավոր էի զգում, որ ինչ-որ  վատ բան եմ անում։ Բայց որևէ մեկը կարող է ասել թե ի՞նչ վատ բան կա չափահաս երիտասարդի մոտ ինքնուրույն կյանքը կառուցելու, աշխատելու, սեփական որոշումների կայացման մեջ ազատ լինելու ձգտման մեջ։
Արդյունքը երբեմն փոքր ինչ հակասական էր, ես նաև կարոտում էի այն զգացումը երբ որ մի բանի մասին կարիք չունես մտահոգվելու, բայց միանգամից տհաճ էր դառնում պատկերացնելը, որ կրկին տանն եմ ապրելու։ Ամեն շաբաթվա վերջում գալիս էին իմ ընկերները, միասին ուտելիք էինք պատրաստում ու զրուցում տարբեր բաներից։ Ազատ ժամանակս ֆիլմեր էի նայում, տունն էի մաքրում, սովորել էի ճաշեր պատրաստել, մոտս բացահայտել էի մաթեմատիկայի իմացության հմտություններ՝ կոմունալ վճարումները և սեփական բյուջեն հաշարկելու ժամանակ։ Ես հասկանում էի, որ ազատությունը արժեք չունի։

Ամեն ինչ բնականաբար չափի մեջ է գեղեցիկ, բայց նաև երբ ամեն ինչ չափազանց հսկողության տակ է դա ևս անթույլատրելի է։ Հարցը այն չէ թե ֆիզիկապես տաք ես ու կուշտ թե ոչ, հենց այն միտքը, որ դու ինքնուրույն չես ազդում է որոշումների վրա, ինքնաճանաչման վրա, ազդում է նաև ինքնաընկալման վրա։ Ես համոզվեցի, որ սոցիալական դրությունը շատ քիչ դեր ունի ինքնուրույնության ձգտման մեջ։ Եթե իսկապես ուզես մենակ ապրել կարող ես գտնել մեկ կամ մեկից ավելի ընկերերի և միասին տուն վարձել, ինչպես այլ երկրներում է։ Եթե ընտանիքը աջակցի կահույքի, կենցաղային տեխնիկայի, խոհանոցային կամ անկողնային պարագաների հարցում՝ ամեն ինչ է՛լ ավելի է հեշտանում։ Չնայած դրան ամեն ինչն էլ քաղցր է թվում երբ ինքնուրույն ես ապրում, նույնիսկ վերոնշյալ հարմարությունների բացակայության պարագայում։ Երբ մենակ ես ապրում կյանքը իսկապես փոխվում է։

Տղամարդկանց

Ես հավատում եմ և վստահ եմ, որ ոչ բոլոր տղամարդիկ են բռնարար, ոչ բոլոր տղամարդիկ են առհամարում կանանց կարծիքները, հույզերը, ցանկությունները, ոչ բոլորն են գտնում որ կանանց պետք է պաշտպանեն, որովհետև իրենք չեն կարող իրենց պաշտպանել, որ նրանք թույլ սեռ են կամ որ կանայք իրանցն են, ոչ բոլոր տղամարդիկ են գտնում որ կանայք ծնված են մայրանալու համար ու իրենց սեփական որոշումները իրավունք չունեն կայացնելու, ոչ բոլոր տղամարդիկ են իրենց վարքով կամ ասածներով վիրավրոել կամ ցավացրել ինչ որ կնոջ, ոչ բոլոր տղամարդիկ են լռում երբ ինչ որ մեկը վատ բաներ ա ասում կանանց մասին, ոչ բոլորն են շարունակում միսոգինիան, ոչ բոլոր տղամարդիկ են ուրիշ տղամարդկանց աջակցում բռնաբարությունների, ծեծի, մերժումների, սեքսիստ կատակների կամ դիսկրիմինացիայի մեջ։ Ես վստահ եմ որ նրանք կան ու նրանք են իսկապես հարգանքի արժանի, մենք միշտ կենտրոնանում ենք վատերի վրա անուշադրության մատնելով լավ տղամարդկանց, բարի հանդուրժող, լսող, խելացի ու սիրով լի տղամարդկանց, ովքեր կանանց կողքին կանանց հետ պայքարում են կանանց համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր իսկապես գործ են անում ու իսկապես շատ բաներ փոխում են։ Ապրեք դուք, ձեր ուսերին դրվածա շատ ծանր բեռ, լինել տղամարդ և գոյատևել այս մարդատյաց աշխարհում, պահել ձեր ԵՍ֊ը բայց մնալ տղամարդ, որ չասեն ղզիկ ես, իսկական տղամարդ չես, պահել ներքին խաղաղությունը և արդար ու ազնիվ լինել ներքին ԵՍ֊ի հետ բայց նաև այնպես անել որ չլինել մերժված և շարունակել սիրել, չկորցնել հավատը մարդկության հանդեպ, չկորցնել կանանց և տղամարդկանց վստահությունը ձեր հանդեպ։ Կանայք ձեր կողքին են, դուք էլ կանանց, ու դրա համար շնորհակալ ենք։